Որ խմբակցությունն ինչպես կքվեարկի բյուջեի նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում ԲՀԿ-ականները վստահեցնում են, որ դեմ են քվեարկելու Բյուջե 2020-ին: Ըստ ընդդիմադիր այս թեւի ներկայացնողների` այս բյուջեն այն չէ, ինչն իրենք էին պատկերացնում, ուստի արդեն խմբակցությունում որոշում կա դեմ քվեարկելու:

Բայց Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե իրոնք դեռ որոշում չունեն: «ԲՀԿ-ն առայժմ շատ ուշադիր քննարկում է բյուջեի նախագիծը, դրանից հետո կներկայացնենք մեր որոշումը»,- ասաց ԲՀԿ-ականը:

ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ ասաց, որ այդ հարցում իրենք դեռ որոշում չունեն, դեռ քննարկումն ընթացքի մեջ է:




Լրահոս