Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում տեղի կունենա լեհ մեծ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված երեկո։ Հանդես կգան Հայաստանի ազգային
ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ մենակատարներ Ջու-Յոնգ Բիքը (ջութակ), Կլաուդիո Բոհորքեսը (թավջութակ)։
***