Արա Մխիթարյանի՝ «կոմայից դուրս գալու» հարցի մեջ որոշ լրատվականների կոնկրետ հարց էր հետաքրքրում. Արծրուն Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է փոխգնդապետ Արա Մխիթարյանի «կոմայից դուրս գալու» հարցին:

Արա Մխիթարյանի «կոմայից դուրս գալու» հարցի մեջ որոշ լրատվականների կոնկրետ հարց էր հետաքրքրում. Թե արդյո՞ք նա ի վիճակի է ցուցմունք տալ։ Ահա Թե ինչու են իրենք ազգականների ու բժիշկների զգացմունքների հետ խաղում։ Բոլորին անխտիր նույն բանն եմ ասել։ Հիմա էլ նույնը կրկնում եմ այստեղ։

Արան որոշ կենդանության նշաններ է ցույց տվել, բայց նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, շատ ծանր, գիտակցություն չունի։

Հ.Գ. Թող այստեղ էլ ես լինեմ մեղավոր, այդպես հարմար է։ Բառախաղեր արեք, Ձեզ միշտ արդարացրեք…

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արա Մխիթարյանն է, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել գանգուղեղային տրավմա և կոմատոզ վիճակ ախտորոշմամբ:

Վայոց Ձորի մարզի ոստիկանները պարզել են, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Բոնուս» առևտրի կենտրոնի հարակից Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և իր աշխատանքային մի քանի գործընկերների միջև: Արա. Մ.-ն և նրա գործընկերները ծառայում են ՀՀ ՊՆ N զորակասում, իսկ հիվանդանոցում կարծել են, թե նա վնասվածքները ստացել է վրաերթի հետևանքով: Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ վիճաբանության մասնակցության մեջ կասկածվում է նաև Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով ուշ ժամին տուն վերադառնալով, նկատել է նշված անձանց և ինչ-որ հարցի շուրջ դիտողություն է արել, և վիճաբանությունը շարունակվել է:




Լրահոս