Այսօր դերասան Հովհաննես Աբելյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

… Նա ոչ «արտիստ» էր ընդունված իմաստով, ոչ էլ արտաքինով հայի նման: Բարձրահասար, լայնաթիկունք, մեծաքայլ, ըմբիշի նման, ամուր բազուկներով, դեմքը լայն, մազերը շեկ ու գանգուր, աչքերը` կապույտ. հյուսիսային-սկանդինավյան կերպարանք կովկասյան բնավորությամբ, արևելյան զգացմունքայնությամբ և տենորային ձայնով:Բնավորությամբ բուռն, կենսասեր, ընկերասեր, հյուրասեր և վիրավորանքը չհանդուրժող, պատվախնդիր, կռիվ անող ու ջարդող, ծանոթ ռեստորաններին, թղթախաղի սեղաններին, օտար պչրուհիների աշխարհին ու կյանքի բոլոր շերտերին` նավթահանքի մշակից մինչև օպերային երգիչները:

Հենրիկ Հովհաննիսյան

Ծնվել է նոյեմբերի 4 (հոկտեմբերի 23)–ին, Շամախիում, արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղում, ապա սովորել Բաքվում. նախ` ծխական դպրոցում, հետո` ռուսական ռեալական ուսումնարանում։ Մասնակցել է աշակերտական ներկայացում ներին և Ս. Սաֆրազյանի խմբի հյուրախաղերին (1880)։ Բեմական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1882-ին, Բաքվում, անտրեպրենյոր Ա. Գոնչարովի ռուսական խմբում` որպես բեմահարդար, նան դերասան` դրամատիկ, և օպերետային ներկայացումներում։

1886-ին Աբելյանը ընդունվել է Թիֆլիսի «Հայոց դրամատիկական ակումբի» խումբը, դիմախաղի, ձայնի առոգանության դասեր առելՊետրոս Ադամյանից։ Խմբի կազմալուծման պատճառով վերադարձել է Բաքու, 1887–91-ին խաղացել հայկական և ռուսական ներկայացումներում։

1891-ից հանդես է եկել հայկական թատրոնում՝ Թիֆլիսում, Բաքվում և այլուր։ 1895-ին Աբելյանը հիմնել է Թիֆլիսի «Հայոց դերասանա կան ընկերություն»–ը։

1901–05-ին Գ. Պետրոսյանի հետ վարել է Թիֆլիսի մշտական թատերախումբը (1905-ից՝ նաև ռեժիսոր)։ 1908-ին Ա. Արմենյանի հետ կազմակերպել է Աբելյան-Արմենյան թատերախումբը: 1912-ին Աբելյանը մասնակցել է հայ թատրոնի հյուրախաղերին Մոսկվայում և Պետերբուրգում,1913-ին կազմել նոր խումբ, ելույթներ ունեցել Իրանում, Միջին Ասիայում։ 1917-ին ընտրվել է «Հայ դրամատիկ դերասանների միության» (Թիֆլիս) նախագահ։ 1920-ի սեպտեմբերին մեկնել է արտասահման։ 1921 – 25-ին տեղական խմբերի հետ ներկայացումներ է տվել Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Կահիրեում, Ալեքսանդրիայում, Բեռլինում («Օթելլո»՝ հայերեն, «Ցենտրալ» թատրոնի գերմանական խմբի հետ), Փարիզում, Բրյուսելում, Լոնդոնում, Նյու Յորքում,Դետրոյտում, Չիկագոյում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում:

1925-ին Սովետական Հայաստանի կառավարության հրավերով Աբելյանը վերադարձել է Երևան, ընդունվել առաջին պետթատրոն (այժմ` Սունդուկյանի անվան թատրոն)։ 1926-ից վեր սկսել է շրջագայությունները Կովկասում, Ռուսաստանի հարավում, Միջին Ասիայում։ 1927–28-ին աշխատել է Բաքվում` հայկական թատրոնում, մասնակցել նաև ադրբեջանական թատրոնի ներկայացումներին («Նամուս», «Սևիլ» ևն)։
Ադամյանի մահից հետո, տասնամյակ ներ շարունակ Աբելյանը եղել է հայ թատրոնի կորիֆեյը և իր անհատականությամբ, ռեալիստական արվեստով ազդել բեմար վեստի ազգային ոճի ձևավորման վրա։ Մահացել է հուլիսի 1-ին, Երևանում։

Բեմական գործունեության 54 տարիների ընթացքում Աբելյանը կատարել է շուրջ 500 դեր, եղել է Շիրվանզադեի կերպարների` էլիզբարովի («Պատվի համար», 1905), Ռուստամի, ավելի ուշ` Բարխուդարի («Նամուս», 1911), Գիժ Դանիելի («Չար ոգի», 1912) չգերազանցված մարմնավորողը:




Լրահոս