ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում այսօր զրուցեցինք Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանի զենքի վաճառքի հարցին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի լռության մասին, երբ Հայաստանի սահմանին լարված իրավիճակ է լինում։
«ՀԱՊԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Օրինակ Հայաստանը դեմ է, որ Ադրբեջանը լինի ՀԱՊԿ կազմում, այնպես էլ կառույցի ներսում՝ որոշում կայացնելուց առաջ պետք է լինի կոնսենսուս։ Ոչ բոլոր երկրներն էլ ցանկանում մաս կազմել սահմանային հարցերի։ Իսկ առանց կոնսենսուսի ոչ մի հարց լուծվել չի կարող, ՌԴ-ն այստեղ միայնակ չէ. եթե կոնսենսուսի չհասնենք, ոչինչ չի կարող լինել»,- նշեց նա։
Նա դժվարացավ խոսել ՀԱՊԿ-ի որոշումների մասին՝ շեշտելով, որ այստեղ ընթանում է խորհրդարանական մակարդակով նիստ։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: