նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում (ԵՊՀ 8-րդ մասնաշենք՝ Աբովյան 52ա),
տեղի է ունենալու հանդիպում Հայաստանի գրողների միության նախագահի, քարտուղարի, ինչպես նաև միության անդամ անվանի այն գրողների հետ, որոնք ավարտել են Հայ բանասիրության ֆակուլտետը: Միջոցառման կազմակերպիչներն են Հայ բանասիրության ֆակուլտետը և Հայաստանի գրողների միությունը:
Միջոցառման նպատակը Հայաստանի գրողների միության նախագահի, քարտուղարի, միության անդամ անվանի գրողների հետ հանդիպումն է, համագործակցության մշակումը, գրականության արդի խնդիրների քննարկումը, թեմատիկ և բովանդակային
կարևոր հարցերի վերհանումը:
***
Նոյեմբերի 6-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանի և փաստաբան Մկրտիչ Դավթյանի ասուլիսը։
Թեման՝ «Ամուլսարում հանգամանալից ստուգում անցկացնելու նախաձեռնությունը և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հոկտեմբերի 23-ին աշխատանքից ազատման հրամանը։ Սկանդալային հայտարարություն և նոր մանրամասներ ասուլիսի ընթացքում»։
***
Վերջին շրջանում հաճախ են խոսվում առողջապահության ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումներից
· պետպատվերիների անհամչափ բաշխում,
· բուժկետրոններ, որոնք գնումներ են կատարում և չեն հրապարակում,
· հակածխախոտային պայքար,
· վարչական լծակի կիրառւմ Երևանի քաղաքապետարանի կողմից,
· աշխատանքից ազատված աշխատակիցներ,
· գումարի ստվերային շրջանառություն, որի արդունքում ունեցանք բժշկի կոտրված քիթ և այլն։
Այս և այլ նմանօրինակ դրսևորումներից նոյեմբերի 6-ին, ժամը 11։ 00, «Զարկերակ» մամուլի ակումբում կխոսեն Հայկական առողջապահական ազգային նախագահ Գևորգ Գիրգորյանը և նույն խորհրդի կառավարման անդամ, «Կառուցողական ստոմատոլագիա» ՀԿ նախագահ Հովհաննես Գևորգյանը։
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Ազդակ լրագրողական (Բաղրամյան 59 շենք 3-րդ հարկ, 077-57-79-15) ակումբի հյուրն է «Լեվ գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
ԹԵՄԱ. Մանվել Գրիգորյանի դատական գործընթացի հետ կապված նորություններ կյանտնի փաստաբանը:
***
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «ՊՆ միջոցառումների մշտադիտարկման զեկույցը՝ «ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագրի» շրջանակում» թեմայով։
Բանախոսներ՝
Արթուր Հովհաննիսյան՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Էդգար Խաչատրյան՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ
Ալեն Մկրտչյան՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ