ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տնտեսագիտական համալսարանը կդառնա հիմնադրամ. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը կվերակազմակերպվի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի: Տեղեկացնենք, որ Հայաստանում մի շարք բուհեր անցել են հիմնադրամի անցման ձեւաչափը:

Տնտեսագիտական համալսարանը հիմնադրամի վերածվելուց հետո կկարողանա ավելի ազատ եւ ինքնավար գործել ֆինանսական առումով: Ըստ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության` համալսարանի` որպես ՊՈԱԿ-ի ֆինանսական սահմանափակ միջոցները հնարավորություն չեն տալիս զգալի ներդրում պահանջող բնագավառներում ապահովել շոշափելի զարգացում: Ավելին, համալսարանի կարգավիճակը հնարավորություն չի ընձեռում սահմանված կարգով ներգրավելու արտաքին ներդրողների:

Իսկ հիմնադրամի վերակազմակերպվելու միջոցով կլուծվի ֆինանսավորման խնդիրը: Բացի այս, ներկայիս վիճակում համալսարանը հնարավորություն չունի ընդլայնել ձեռնարկատիրական գործունեության տեսակները առանց կառավարության համապատասխան որոշման ընդունման:




Լրահոս