Նոյեմբերի 7-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 7-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա նավթի և գազի հետախուզման «Ինտեգրալ Պետրոլեում» ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Պետրոսյանի մամուլի ասուլիսը:

Մեկ տարի առաջ Վաչագան Պետրոսյանը Sputnik Արմենիա մամուլի սրահում արդեն հայտնել է Հայաստանում հայտնաբերված նավթի և գազի պաշարների մասին: Անցավ ևս 1 տարի. ի ՞նչ փոխվեց այս ժամանակահատվածում

***

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում տեղի կունենա կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսին նվիրված երեկո։ Պելեցիսը Արամ Խաչատրյանի աշակերտն է և հատուկ այս փառատոնի համար գրել է «Նվիրում ուսուցչիս» կոնցերտը՝ երկու դաշնամուրինվագախմբի և ձայնարկչի համար ստեղծագործությունը։ Համերգի ընթացքում կհնչեն նաև Պելեցիսի այլ գործեր։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան դաշնակահարներ Ռոբերտո Կոմինատին և Կոնստանցիա Պրինչիպեն։

***

Նոյեմբերի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների ասոցացիա հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը:

ԹԵՄԱ՝ Ինչու՞ են շարունակվում սննդային թունավորման դեպքերը մանկապարտեզներում: Ինչու՞ է Երևանի տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման-արդիականացման՝ դեռ 2 տարի առաջ եվրոպացի մասնագետերի կողմից մշակված համալիր ծրագիրը մնում լրիվ անտեսված:
***
Նոյեմբերի 7-ին  ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։

Թեման՝   «Նոր մանրամասներ և հանգամանքներ Ալավերդիում տեղի ունեցած աղմկոտ սպանության

գործի վերաբերյալ»։

Բանախոսներն են
Մարինա Պողոսյան – իրավապաշտպան
Ինեսսա Պետրոսյան – փաստաբան
Դավիթ Գյուրջյան – փաստաբան
***

Նոյեմբերի 7-ին, ժամը 10.00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` Վազգեն Սարգսյան 3) կմեկնարկեն  Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը: Միջոցառմանը կմասնակցեն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը, միջազգային պատվիրակություն՝ Իսպանիայի Էրազմուս+ ազգային գործակալությունից և 13 իսպանական համալսարանից:

Երկօրյա միջոցառման ընթացքում հանրությունը կտեղեկանա Հայաստանում Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի իրականացման արդյունավետության և շարունակականության հնարավորությունների մասին։




Լրահոս