ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ:
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ ամբաստանվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրան գրավով ազատ արձակելու մասին միջնորդությունը մերժեց: