Գարիկ Սարգսյանին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզերի հրվանդանոցներում տնօրեն նշանակելու հարցը վերածվում է ներքին թշնամանքի, կամ կողմերը ընկնում են դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դատական հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի:

Նոյեմբերի 5-ին Տարոն Գասպարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով դատարանից «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2019թ.-ին ապրիլի 2-ին անցկացված մրցույթի արդյունքում ընդունված վարչական ակտն անվավեր ճանաչել,նաեւ օրենքի խախտմամբ անցկացված մրցույթի արդյունքների հիման վրա Հայկ Համբարձումյանին «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրենի թափուր պաշտոնում նշանակելու վերաբերյալ մարզպետի հրամանն անվավեր ճանաչելեւ դեռ ավելին` ՀՀ Արարատի մարզպետին պարտավորեցնել «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար նորմրցույթ անցկացնել:

Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում տեղի է ունեցել «Ալավերդու բժշկական կենտրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: 3-րդ եւ վերջին փուլում հայտնված Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ, Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գեւորգ Ազարյանը այդ փուլումչի ստացել հանձնաժողովի անդամների բավարար ձայները եւ հաղթող չի ճանաչվել, մրցույթը չեղյալ է համարվել:

Իսկ, ահա, բժշկականկենտրոնի աշխատակիցները ահազանգում են,որչենթողնելու` նախկին տնօրենը հեռանա եւ Գեւորգ Ազարյանը իրենց ղեկավարը դառնա:Ումինչեւօրս այս խնդիրը օդից կախված է:




Լրահոս