ՔՍԱՆ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստորեն, մինչ օրս տարբեր գերատեսչությունների կողմից պարբերաբար բարձրաձայնվող չմշակված հողերի մասին մտահոգություններն ընդամենը խոսակցական մակարդակի են, քանի որ, ըստ էության,  համակարգված տվյալներ  չունենք:Սա պարզվեց նախագահ Սերժ Սարգսյանի` ծաղկաձորյան ճեպազրույցում հնչեցրած մտահոգությունից հետո (թե ինչու եւ ովքեր են հողերն անմշակ թողնում):Հողերի օգտագործման եւ մելիորացիայի վարչության գլխավոր մասնագետ Սամվել Սահակյանից տեղեկացանք, որ նախագահից արդեն հանձնարարական են ստացել մոնիթորինգ կատարելու եւ ճշտելու, թե որ մարզում ինչքան հող փաստացի չի մշակվում: Մասնագետի խոսքով` հող չմշակելու պատճառները բազմաթիվ են` օբյեկտիվ ու սուբյեկտիվ. ոռոգման ջուր չկա, բավարար եկամուտ չեն ստանում, թողել-գնացել են կամ հողի նկատմամբ սեր չունեն, տասնյակ հեկտարներով հող են գնել, չեն մշակում, սպասում են թանկանա եւ այլն: «Նախագահ Սարգսյանը խնդիր է դրել մեխանիզմներ մշակել այն խոշոր հողատերերի նկատմամբ, որոնք հողեր են գնել եւ չեն մշակում»,-ասում է մասնագետը:Նկատենք, որ  հողի հարկը էժան է` հեկտարը 20-30 հազար դրամ: Փողատերը կվճարի ու չի մշակի` ունեցվածք է, թող մնա:




Լրահոս