ԼՀԿ-ի ինտրիգը. ով է ամենավատ աշխատող նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է դեկտեմբերին կայանալիք ԱԺ հերթական նիստերում ներկայացնել այն նախարարների անունները, ովքեր վատ են աշխատում եւ իրենց աշխատանքային գործունեությունում թերանում են:

Բանն այն է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեռեւս նոյեմբերի 4-ին հայտարարել էր, որ իրենք խմբակցությունում քննարկում են ամենավատ աշխատող նախարարի հարցը: Ու մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ նախարարներն են` ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը եւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ նույն տեղեկությունների` առաջիկայում լուսավորականները պատրաստվում են կոնկրետ գործողություններ սկսել նշված նախարարների պաշտոնանկության հարցում:

Եւ այսպես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` արդեն տեւական ժամանակ է` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում քննարկվում է այն նախարարների անունները, ովքեր, ըստ լուսավորականների, իրենց տեղում չեն, ավելին` չեն տիրապետում այն ոլորտին, որը ղեկավարում են: Մեր տեղեկություններով` խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունը արդեն ակնհայտ ցույց է տալիս, որ նշված երեք նախարարությունների ղեկավարները որեւէ կերպ իրենց աշխատանքը չեն կարողանում իրականացնել:

Այս ժամանակահատվածում, ըստ մեր լուրերի, ընդդիմադիր ֆրակցիան փաստեր է հավաքագրում ավելի փաստարկված ու հիմնավորված ներկայացնելու այն հիմքերը, որոնցովպարզ կդառնա, թե որ գերատեսչության ղեկավարներն են վատ աշխատում: Լուսավորակնները կարծում են, որ այս երեք նախարարները իրենց կառավարման ժամանակահատվածում որեւէ կերպչեն նպաստել իրենց գերատեսչությունների զարգացմանը, ավելին` նախարարությունները հետընթաց են ապրում:

Իսկ այժմ ամեն ինչ հերթով. գաղտնիք չէ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյաննիր պաշտոնավարումից ի վեր աչքի է ընկել իր քչախոսությամբ, գրեթե բոլոր բարձրացված հարցերին պատասխանում է ոչ կոնկրետ, ու այնպիսի տպավորություն է, որ Գրիգորյանին ստիպում են այդ պաշտոնում մնալ, դա իրսրտով չէ, ու ցանկություն էլ չունի այդ ոլորտում որեւէ փոփոխություն իրականացնելու: Ըստ մեր տեղեկությունների` նույն կերպ էլ նախարարը աշխատում է իր ղեկավարած գերատեսչությունում, վերջինս շփվում է շատ քիչ մարդկանց հետ, ու բոլոր հարցերը այնտեղ «բաց» են ու անհասկանալի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` միայն հստակ է նախարարի դիրքորոշումը Ամուլսարի հանքի շահագործամն հարցում. նախարարը դեմ է, որ այն գործի: Բայց ամիսներ առաջ, երբ լրագրողները փորձել էին այդ հարցում նախարարի դիրքորոշումը պարզել, նա կրկին աչքի էր ընկել իրտարբերվող դիրքորոշմամբ: Հարցին, թե նախարարը խնդիր տեսնում է, հանքի շահագործումը կարող է վնասել բնությունը, թեոչ, պատասխանել է. «Յուրաքանչյուր գործունեություն, ներառյալ` ջութակ նվագելը, բնությանը վնաս է տալիս: Հատուկ նյութ կա, որը լարերին է քսվում, որը քիմիական միացություն է, որը վնաս է տալիս»: Ու գրեթե բոլոր հարցերին, որոնքիր ղեկավարած գերատեսչության համար շատ կարեւոր ենունույնիսկ ճակատագրական, նախարարը պատասխանում է ուղղակի հարցին պատասխանելու համար:

Ինչ վերաբերում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ապա,ըստ լուսավորականների,տիկին Բաթոյանը եւս ուղղակի եւ ոչ անուղղակի ձեւով չի նպաստում այդ ոլորտի կայացմանը կամ առաջընթացին: Զարուհի Բաթոյանը իր կառավարման ժամանակահատվածում եւս ամեն կերպ խուսափում է իրոլորտին առնչվող հարցերից, շատ հազվադեպ դեպքերում կարելի է տիկին Բաթոյանի հետ զրուցել, պարզել թե իր ղեկավարած գերատեսչությունում ինչ աշխատանքներ են իրականացնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ Բաթոյանը եւս իր ղեկավարած նախարարությունում իրեն շրջապատել է իր յուրայիններով ու շփվում է այն անձանց հետ, ում ինքն է վստահում: ԱԺ ընդդիմադիր խմբակցությունը այն կարծիքին է, որ Զարուհի Բաթոյանը եւս Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դեպի հետընթաց է տանում:

Լուսավորականները գրեթե նույն դիրքորոշումն ունեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մասին: Վերջինսիր գործունեության ընթացքում աչքի է ընկել իր լռակյացությամբ, ու այն ակնկալիքները, որոնք անգամ իշխանությունները ունեին այս գերատեսչությունից, Խաչատրյանին չի հաջողվում իրականացնել: Ավելին` Տ. Խաչատրյանը համարվում է նաեւ նախորդ իշխանությունների ներկայացուցիչը,ինչի համար էլ շատ դեպքերում նրանկատմամբ վստահություն չկա:

Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս նոյեմբերի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նշված նախարարների վերաբերյալ իրենց անվստահությունն են հայտնել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, տարբեր հանդիպումների ժամանակ դրա մասին խոսվել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: Բայց թե այս անվստահությունն ու սկսվող գործընթացը ինչ արդյունք կտա, արդյոք այդ նախարարները ինքնակամ կհրաժարվեն, թե կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նրանց պաշտոնանկ կանի, դեռեւս դժվար է ասել:

Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր ժամը 22:00-ին հանդես կգա հայտարարությամբ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս