Սահմանին ապրող կոթեցիները հնարավորություն չունեն գազից օգտվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի 436 առանձնատներից գազաֆիկացված է շուրջ 120-ը: Սահմանին ապրող կոթեցիները հնարավորություն չունեն գազատար ցանցից դեպի իրենց առաձնատներ ճյուղավորում, խողովակաշար անցկացնելու:

Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ գազատարից դեպի տներ խողովակներ անցկացնելու համար մեկ գծամետր խողովակի հաշվով գյուղացու ծախսը կազմում է շուրջ 6 հազար դրամ, որի մեջ մտնում է ոչ միայն խողովակի գինը, այլեւ հակահրդեհային ակտի, նախագծի գինըեւ այլն:

Առաձնատներ կան, որոնք գազատար ցանցից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ են գտնվում, դրանց գազաֆիկացնելու ծախսը մեծ գումար է կազմում: Ֆ. Մելիքյանը գյուղի տների գազաֆիկացմանն աջակցելու համար դիմել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանին, Հայկ Գեւորգյանին, Սիսակ Գաբրիելյանին:

Որպես խնդրի լուծման եղանակներից մեկը` Ֆ. Մելիքյանն առաջարկում է, որպեսզի դեպի տներ գազատար ցանց կառուցելու գինը գյուղացիները «Գազպրոմ Արմենիային» վճարեն ոչ թե միանվագ, այլ ժամանակի ընթացքում, մաս-մաս։Խնդիրը, սակայն, մինչեւ հիմա չի լուծվել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս