Հարց քաղաքացիներից՝ ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը կարո՞ղ է հաշվանցվել այլ հարկային պարտավորության հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը կարո՞ղ է հաշվանցվել այլ հարկային պարտավորության հաշվին:

Մելինե Հայրապետյան (42 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հայրապետյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի` հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար, եւ չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին` բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի:
Նշենք, որ չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար հարկային տեսչություններ ներկայացված դիմումի վերաբերյալ դրական որոշման դեպքում ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը համարվում է ակցիզային հարկի գերավճար եւ ենթակա է այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի եւ այլ գինիները, սպիրտը եւ սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները եւ սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը եւ նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը եւ գազանման այլ ածխաջրածինները:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս