ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 10-ին, ժամը 13:51-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Օրբելու փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող 14 հարկանի բնակելի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և հատուկ հրշեջ ջոկատի մեկ ավտոսանդուղք, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երզնկյան փողոցի շենքերից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 14:30-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 2 քառակուսի մետր և մալուխներ՝ 2 գծամետր: