Երեկ «Գերագույն խորհուրդ» ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը «ծաղկաձորյան կաբինետի» կապակցությամբ մի շարք խորհուրդներով բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին: Առաջինը, որ ծաղկաձորյան միջոցառումը այդպիսի շքեղությամբ չցուցադրվի. «Դու պետք է հաշվի առնես, որ օրինակիդ հետեւելու ցանկացողներ շատ կան: Չնայած նման ուղղվածություն արդեն ունեն հհկական գործընկերներդ, որոնք հաճախ են «ճգնաժամը վայելում» նույն Ծաղկաձորում»,-գրված է «դու»-ով սկսվող նամակում:Հաջորդ խորհուրդն էլ այն է, որ հաջորդ նման միջոցառումը նվիրի իր խոստումների չկատարման պատճառներին. «Այդ թվում 2008թ-ի ապօրինի ընտրությունների հետեւանքների չվերացմանը»:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ