Հատուկ քննչական ծառայության ծառայողները տոն են ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկում է նոյեմբերի 28-ը նշել որպես Հատուկ քննչական ծառայության ծառայողի օր:

Ըստ ԱՆ-ի` Հայաստանում մի շարք իրավապահ մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառույցների աշխատողների մասնագիտական տոն:

Օրինակ, ՀՀ-ում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը դեկտեմբերի 20-ին է, փրկարարի օրը սեպտեմբերի 4-ին է, դատախազության աշխատողի օրը` հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը` մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը` հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը` ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը` հոկտեմբերի 19-ին:

Նշենք, որ այս որոշման նախագիծը քննարկման փուլում է:




Լրահոս