Սեռափոխված կամ նույնասեռական անձանց ամուսնության գրանցումն արգելող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնած օրինագիծը երեկ Ազգային ժողովում թեժ քննարկումների առիթ դարձավ, որիցհետո նաեւ ԱԺ միջանցքում վիճաբանություն տեղի ունեցավ արդեն իմքայլական պատգամավորների միջեւ:
Նախ դահլիճում լարվածություն տիրեց, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այս առաջարկը ազգային անվտանգության նշանակության խնդիր որակեց ու հարց հնչեցրեց. «Հիմա ովոր դեմ է քվեարկելու, կուզենա՞ իր ընտանիքում այդպիսի երեւույթտեսնել»:
Ի սկզբանե հենց սա հարուցեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի զայրույթը. «Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում: Էդ ի՞նչ անձնավորված բաներա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա…»: Պետրոսյանն արձագանքեց. «Ո՞ւմ անունն եմ տվել, որ անձնավորվածա: Հենց ասելու բան ա. հարց եմ տալիս…»:
«Ձեր ձեւը արդեն չափ ու սահման չունի»,-չէր հանգստանում Արարատ Միրզոյանը: Ի վերջո, Պետրոսյանի նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի օրակարգում։
Արդեն դրանից հետո իմքայլական մեծ թվով պատգամավորներ գրանցվել էին եւ իրենց կարծիքն էին ներկայացնում նախագծի մասին, որնուղեկցվում էր միմյանց անցյալը հիշեցնելով, որի ժամանակ արդեն ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը լքել էր դահլիճը: Եվ մինչնիստերի դահլիճում պատգամավորները, իրար հերթ չտալով, ելույթ էին ունենում, «Իմ քայլը» խմբակցության արական սեռի ներկայացուցիչ մեծ թվով պատգամավորներ միանգամից դուրս եկան դահլիճից: Առաջին հայացքից բոլորիմոտ այն տպավորությունն էր, թե իրենց միահամուռ դուրս գալը կապված է հենց Գեւորգ Պետրոսյանի անձի հետ, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ խնդիրը հենց իշխանական պատգամավորների միջեւ է եղել:
Ականատեսների հավաստմամբ` միջանցքում քաշքշել են իրար «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը ունույն խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։ Նրանց բաժանել են խմբակցության այլ պատգամավորները, ովքեր հավաքվել էին խմբակցության սենյակում։ Եվ, բնականաբար, լրագրողների հետ զրույցում միջադեպի մասնակիցները եւ, առհասարակ, խմբակցության մյուս պատգամավորները փորձում էին հերքել, թե որեւէ միջադեպ կամ քաշքշոց է եղել, սակայն այդ ապարդյուն փորձերի ժամանակ հակառակ բաներ էին ներկայացնում:
Օրինակ` վիճաբանության կողմ հանդիսացող Հակոբ Սիմիդյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե խնդիրն աշխատանքային է եղել: «Մի քիչ բարձր տոներիմեջ խոսացինք, պատմություն դառավ։ Իմ՝ դահլիճից դուրս գալը մերընկերոջնուրիշ բան էր թվացել, հետո պարզեցինք, որ դա դա չէր։ Երկու բառ զրուցել ենք, ավարտել ենք, ոչ մի հրմշտոց, քաշքշոց չի եղել»,-հավելեց Սիմիդյանը։ Իսկ, ահա, Վարդան Աթաբեկյանը, ճիշտ հակառակը, ներսում եւ դրսում կատարվածը անձնական հարց որակեց, ոչ թե աշխատանքային:
Ինչեւէ, երբ դրսում հնարավոր եղավ կրքերը հանդարտեցնել, իմքայլական պատգամավորներ Կարեն Համբարձումյանը, Սիփան Փաշինյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Սեդրակ Թեւոնյանը, Երջանիկ Հակոբյանը, Վահե Հովհաննիսյանը` Վարդան Աթաբեկյանի գլխավորությամբ, հավաքվել էին մեկ այլ պատգամավոր Արտաշես Պետրոսյանի աշխատասենյակում` քննարկելու իրավիճակը, եւ պարբերաբար ելումուտ էին անում: Եվ հետաքրքիր է, որ պատահականության սկզբունքով Արտաշես Պետրոսյանի աշխատասենյակը նախկինում ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանինն էր, որը հաճախ է պատմությունների կիզակետում եղել: Իսկ մինչ պատգամավորներն այդտեղ էին հավաքված, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը հասցրեց գնալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակ, զրուցել նրա հետ, ապա վերադառնալով վստահեցնել, թե կրկին խնդիր չի եղել:
Ինչեւէ, երեկվա միջադեպի հետ կապված բազմաթիվ տարբերակներ են շրջանառվում: Առաջինը, ամեն դեպքում, անձնական հարցերի հետ կապված խնդիրներն են եղել, որ պատգամավորները փորձել են պարզել դրսում, իսկ երկրորդ տարբերակն էլ աշխատանքային հարցերն են: Սակայն այստեղ հանուն արդարության նկատենք, որ ՔՊ-ական հանդիսացող եւ թիվ 4 ընտրատարածքից վարկանիշային ընտրակարգով ընտրված Վարդան Աթաբեկյանը այս ժամանակահատվածում ակտիվ օրենսդրական գործունեությամբ չի զբաղվել, հետեւաբար մի փոքր անհավատալի է այդ հարցով բանավեճի մեջմտնելը, այն էլ` Հակոբ Սիմիդյանի հետ, ումհետ նրանք մտերիմընկերներ են:
Բացի այս երկու տարբերակից, երեկ խորհրդարանում մեկ այլ տարբերակ եւս քննարկվում էր. ըստ որի` Վարդան Աթաբեկյանը Հակոբ Սիմիդյանին մեղադրել է, թե տեղեկություններ է մշտապես փոխանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեկ այլ վարկածի համաձայն էլ Վարդան Աթաբեկյանը ԲՀԿ-ական պատգամավորի նախագծի` օրակարգ մտնելուն ձեռնպահ քվեարկողներից մեկն է եղել, որիցհետո Սիմիդյանը թեքվել եւ ռեպլիկ է բաց թողել նրա հասցեին, որտեղից էլ սկսվել է ամեն ինչ:
Իշխանական հինգ պատգամավոր են, ի դեպ, ձեռնպահ քվեարկել այդ նախագծին. Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Արտաշես Պետրոսյանը, Տիգրան Կարապետյանը եւ Արտակ Մանուկյանը, շատերն էլ պարզապես չքվեարկեցին՝ Սասուն Միքայելյան, Սոֆիա Հովսեփյան, Կարեն Համբարձումյան, Սերգեյ Ատոմյան եւ այլք:
Նկատենք նաեւ, որ երեկ եւ վերջին շրջանում առհասարակ Հակոբ Սիմիդյանը բավական ագրեսիվ է դարձել եւ հաճախ է նկատողություններ անում պատգամավորներին: «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ երեկհենց դահլիճում մինչեւ միջադեպը Սիմիդյանը նաեւ նկատողություն է արել իմքայլական Արփի Դավոյանին:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ մի քանի հարց է ուղղել Վարդան Աթաբեկյանին:
-Պարո՛ն Աթաբեկյան, ինչի՞ց սկսվեց երեկվա միջադեպը, Դուք նրան մեղադրե՞լ եք, որ ներսից տեղեկություններ է հասցնում վարչապետ Փաշինյանին:
-Ոչ, նման բան չկա: Մենք շատ մտերիմընկերներ ենք, ամեն ինչ նորմալ է:
-Այդ դեպքում ինչո՞ւ եք մտերիմ ընկերներով իրար քաշքշել:
-Ոչ, նման բան չկա, որեւէ քաշքշոց չի եղել:
-Այդ դեպքում ի՞նչը պատճառ դարձավ:
-Որ ասեմ, ի՞նչ է փոխվելու: Պետք չէ հանրայնացնել: Պատգամավորն անձնական կյանք չունի՞: Եթե վեճըլիներորեւէ օրենքիշուրջ, արժեր դրա վերաբերյալ մեկնաբանություն տալ, բայց վեճնօրենքիշուրջչի եղել:
-Այդ դեպքում ինչի՞ շուրջ էր:
-Դա մերներքին գործն է: Մենքչենք կարող անհաշտ մնալ, ամեն ինչ նորմալ է: Սա ո՛չ առաջին դեպքն է, ո՛չվերջին: Մենք ընկերներ ենք եւ միշտ տարաձայնություններ ենք ունենում:
Հավելենք, որ աղմկահարույց նախագծի քվեարկությունից հետո, երբ պատգամավորները վիճաբանում էին, Գեւորգ Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին հեռացան, եւ մինչեւ օրվա վերջ այդպես էլ Պետրոսյանը խորհրդարանում չերեւաց:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ