Որքան կավելանա զբոսաշրջիկների թիվը մինչև 2030 թվական. նոր ռազմավարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից մշակվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռազմավարության իրականացման արդյունքում մինչեւ 2030 թվականը ակնկալվում է միջազգային այցելությունների տարեկան 10 տոկոս միջին աճի ապահովում, մասնավորապես, 2030 թվականին` 5.18 մլն միջազգային զբոսաշրջիկ:

Բացի այս, նախարարությունն ակնկալում է, որ զբոսաշրջության ոլորտի մասնաբաժինը կավելանա ՀՆԱ-ում. ուղղակի/անուղղակի` 2030թ. -1.362,9 մլն/ 4.906,505 մլն (տարեկան 10 տոկոսմիջին աճ): Իսկ զբոսաշրջության ներդրումը ընդհանուր զբաղվածության մեջ` 2030թ. – 130 հազար 647 աշխատատեղ:




Լրահոս