Սարհատ Պետրոսյան-Ավետիք Էլոյան եւ Վահագն Վերմիշյան հարաբերությունները դեռ շարունակում են լարված մնալ: Չի բացառվում, որ առաջիկայում այս պայքարը թեւակոխի իրավական դաշտ:
Հիշենք` օրեր առաջ կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի հասցեին մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել: Սարհատ Պետրոսյանը, մասնավորապես, ասել էր. «Ավինյանի խորհրդականը կոռումպացվածության հասնող թայֆայականության մեջ է: Էլոյանը Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերն է եւ անմիջապես ներգրավված է հսկայական ծավալի ներդրումային ծրագրերում»: Բացի այս, Սարհատ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ համաձայն օդում կախված լուրերի` EloyanArchitects-ն այժմ ներգրավված է նաեւ նոր ֆուտբոլային ստադիոնի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի եւ մի շարք այլ նախագծերում:
Սակայն, Էլոյանի խոսքով, ինքը Հայաստանում որեւէ ընկերության սեփականատեր չի հանդիսանում: Հայաստանում ճարտարապետական ընկերության հիմնադիրը իր եղբայրն է` Զարեհ Էլոյանը:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ավետիք Էլոյանի հետ:
-Պարո՛ն Էլոյան, Դուք փաստաբաններիհետ քննարկում եք Սարհատ Պետրոսյանի հայտարարություններին իրավական ճանապարհով անդրադառնալու հնարավորությունը: Հիմա ո՞ր փուլում եք, քննարկո՞ւմ եք դա, թե՞ գործի եք անցել:
-Արդեն գործի եմ անցել:
-Այսի՞նքն: Կմանրամասնե՞ք:
-Գիտեք ինչ, ես այնքան եմ հոգնել այդ թեմայի շուրջ շփվելուց…
-Պարո՛ն Էլոյան, դատարա՞ն եք դիմել:
-Ինչպե՞ս…
-Դատարա՞ն եք դիմել` ընդդեմ Սարհատ Պետրոսյանի:
-Ես քննարկում եմ դա, այդ ուղղությամբ է ամեն ինչ գնում, բայց դեռ չեմ դիմել:
-Չի բացառվում, որ կդիմե՞ք…
– Բացառվում է, որ չդիմեմ դատարան: Հետո կոնկրետ քայլեր լինեն, ես կխոսեմ այդ մասին: Հիմա դեռ շուտ է:
-Պարո՛ն Էլոյան, Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր` նշելով, որ օդում կախված լուրերի համաձայն` EloyanArchitects-ն այժմ ներգրավված է նաեւ նոր ֆուտբոլային ստադիոնի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի եւ մի շարք այլ նախագծերում: Ի վերջո, այդ հայտարարությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ:
-Եկեք չխոսեմ այդ մասին… Չէ, չի համապատասխանում, ուղղակի չի համապատասխանում: Չգիտեմ էլ նույնիսկ` ինչի մասին է խոսքը: Ինչոր ասում է, ինչ-որտեղ եղել է, ինչ-որտեղլսվել է, այդ ամբողջը օդում ինչ-որտեղեկություններ են, ոչ մի բանը իրական չէ ուչի համապատասխանում իրականությանը: Չգիտեմ` այդ փաստերը որտեղից են վերցվումուինչու են այդ աստիճանի աղավաղվում:
-Ինքը (խոսքը Սարհատ Պետրոսյանի մասին է-Ս.Հ.) նաեւ մեղադրանքներ էր հնչեցրել քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հասցեին: Ի՞նչ եք կարծում, ի՞նչը չկարողացաք կիսել:
-Ես այնքան ցանկություն չունեմ դրա մասին խոսել, այնքան զբաղված եմ, ու ինձ համար այնքան անհետաքրքիր է այս ամեն ինչը: Եկեք թողնենք դա, եթե ցանկություն ունի խոսելու, թող խոսի, ավել ոչ մի բան չեմ կարող ասել:
Հ.Գ. Նշենք, որ ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ քննարկում է ըննդեմ Սարհատ Պետրոսյանի դատարան դիմելու հարցը:
զրուցեց Սյունէ Համբարձումյանը