
Արմեն Բախշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,զբաղեցնելով Պն N ԶՈՐԱՄԱՍԻ զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը՝ կոչումով փոխգնդապետ, հանդիսանալով նյութական միջոցների պահպանման պատասխանատուն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձեռնմխելի պաշարից,յուրացնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝9538457 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 19950 լիտր դիզվառելիքի և 100 լիտր բենզինի, իսկ ընթացիք ՎՔՆ միջոցներից՝900 լիտր բենզին, որը հետագայում իրացրել է, իսկ ստացված գումարը տնօրինել:
Բացի այդ, տեղեկանալով իր հրամանատարության ներքո գտնվող դիվիզիոնի պահպանության տակ գտնվող 19Ժ6 ռադիոլոկացիոն կայանից մեծ քանակությամբ խրամաբջիջների հափշտակության դեպքի մասին, չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ չի կատարել իր պարտականությունները և այդ մասին սահմանված կարգով վերադաս հրամանատարությանը չի հայտնել, ինչի պատճառով հափշտակության դեպքն իրավապահ մարմիններին հայտնի է դարձել ամիսներ անց: