Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի տեղակալը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները պարզել են Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի տնօրենի տեղակալի կողմից 18 անձի անօրինական միգրացիա կազմակերպելու մասին:
Ռուբեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայիտնօրենի տեղակալի պաշտոնը, 2015թ.-ի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին նախնական համաձայնության է եկել Երեւան քաղաքի թիվ 156 հիմնական դպրոցի տարածքում գործող «Էրզրում» մանկապատանեկան պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սմբատ Հարությունյանի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի խորհրդական Հարություն Քոչարյանի եւ Իսպանիայի Թագավորությունում բնակվող Սամվել Մկրտչյանի հետ:
Որպես պատրվակ օգտագործելով հիշյալ պարային համույթին ուղարկված հրավերքը` Իսպանիայի Թագավորության Ալիկանտ քաղաքում կայանալիք պարի փառատոնին մասնակցելու վերաբերյալ,շահադիտական նպատակով յուրաքանչյուր անձի մեկնման գործընթացը կազմակերպելու համար տարբեր չափերի գումարների, հիմնականում 2500-ական եվրոյի դիմաց` ճանապարհածախսի արժեքը ներառյալ,ստացված ընդհանուր գումարը վերոհիշյալ 4 անձանց միջեւ հավասարաչափ բաշխելու պայմանով համույթի մասնակիցների ցուցակում ընդգրկել են դրա գործունեության հետորևէ առնչություն չունեցող ՀՀ 18 քաղաքացիների:
Այս արարքի համար Ռուբեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 երրորդ մասի առաջին եւ երկրորդ կետերի հատկանիշներով (Անօրինական միգրացիայի կազմակերպումը որը կատարվել երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), որը ենթադրում է պատիժ` ազատազրկմամբ` երեքիցութ տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Ռուբեն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: Գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանը:
Քնար Մանուկյան