Արշակ Փոլադյանը՝ Թունիսում Հայաստանի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում Հայաստանի դեսպան, նստավայրը՝ Երևան: Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հրամանագիրը նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է այսօր՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:

Արշակ Փոլադյանը ավելի քան երկուսուկես տասնամյակ աշխատել է Արտգործնախարարության համակարգում, եղել է Հայաստանի դեսպանը ԱՄԷ-ում, Քուվեյթում, Բահրեյնում, Սիրիայում և Հորդանանում: Անցած տարվա հոկտեմբերին հետ է կանչվել Սիրիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից, որն զբաղեցնում էր 2007 թվականի օգոստոսից, նաև համատեղության կարգով զբաղեցրած Հորդանանում ՀՀ դեսպանի պաշտոնից:

Արշակ Փոլադյանը պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր:




Լրահոս