Ինչ հիվանդությունների ախտանշան կարող են լինել կուտակված գազերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղիներում գազերի կուտակումը լուրջ անհարմարություն է պատճառում՝ դառնալով նաև որովայնի հատվածում ցավերի պատճառ: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ գազերի առկայությունը կարող է վկայել նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրների մասին:

Գրգռված աղու համախտանիշ: Թեև այս հիվանդության հիմնական ախտանշանը փորկապության և փորլուծության հերթագայումն է, կարող են նկատվել նաև մեծ քանակով գազեր: Եթե պարբերաբար մեծ քանակով գազեր են առաջանում, հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ:

Սխալ սնունդ: Նյութափոխանակությունը կարող է խանգարվել չափից արագ ուտելու և մթերքը նորմալ չծամելու դեպքում: Նյութափոխանակության համակարգի օրգանները չեն հասցնում բավարար քանակով թթուներ ու հյութեր արտադրել, որոնք հարկավոր են մթերքի վերամշակման համար: Արդյունքում աղիներում գազեր են առաջանում, նկատվում են նյութափոխանակության այլ խանգարումներ:

Խոցեր և մակաբույծներ: Որպես կանոն՝ այս պաթոլոգիաներն ուղեկցվում են մեծ քանակով գազերի առաջացմամբ: Հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, քանի որ խնդիրները հեշտ է լուծել զարգացման սկզբնական շրջանում:

Որոշակի մթերք յուրացնելու անկարողություն: Մեծ քանակով գազերի առաջացումը կարող է որոշակի մթերքների նկատմամբ զգայունության հետևանք լինել: Այդ դեպքում մթերքը ճիշտ չի վերամշակվում: Հարկավոր է հետևել ինքնազգացողությանը և սննդակարգից բացառել մթերքը, որի օգտագործումը տհաճ ախտանշանների պատճառ է դառնում:

Դեղամիջոցների կողմնակի ազդեցություն: Որպես կանոն՝ ախտանշանների ի հայտ գալը համընկնում է բուժումը սկսելու հետ: Եթե դեղամիջոցները նշանակված են կարճ ժամկետով, կարող եք այն ընդունել: Եթե ոչ, հարկավոր է դիմել բուժող բժշկին:




Լրահոս