«Գողական աշխարհի» հարցը հասնում է Ազգային ժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` օրվա երկրորդ կեսին, խորհրդարանում մեկնարկեցին 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Մինչ այդ ԲՀԿ-ն արդեն հայտարարեց, որ դեմ է քվեարկելու: Թեեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի շտապում բացահայտումներ անել եւ խոստանում է իրենց դիրքորոշման մասին խոսել հենց դահլիճում, սակայն նրանց ելույթներից եւս կարելի է եզրակացնել, որ խմբակցությունը դեմ կքվեարկի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոյեմբերի 12-ին մեկնարկած նստաշրջանի օրակարգում դեռ բազմաթիվ հարցեր կան, սակայն, ըստ արդեն ընդունված կանոնակարգի, բյուջեի նախագծի քննարկումից անմիջապես հետո խորհրդարանում կսկսվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը, իսկ արդեն դրանից հետո օրակարգում է նաեւ «գողական աշխարհի» գործունեության համար քրեական պատիժ սահմանող օրենքը:




Լրահոս