Տեւական ժամանակ է, ինչ երթեւեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը անհասկանալի պատճառներով չի ներկայացվում խորհրդարան` երկրորդ ընթերցման: Պարզվում է` կառավարությունը մտադիր է այն փոփոխությունների ենթարկել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին` հերթական նիստի ընթացքում, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց երթեւեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը: Կողմ էին քվեարկել 94 պատգամավոր, 2-ը` դեմ, մեկը` ձեռնպահ: Նշենք, որ դեմ քվեարկել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները: Իսկ ԼՀԿ-ն կողմ քվեարկել էր միայն այն պայմանով, որ մինչեւ երկրորդ ընթերցումն իրենց առաջարկները նույնպես կքննարկվեն:
Ի դեպ, ըստ նոր նախագծի` ամեն 1 տարվա ընթացքում վարորդին տրվում են բալեր, որոնք համապատասխան խախտումների դեպքում նվազելու են: Իսկ եթե այդ բալերի թիվը հասնում է 0-ի, նախատեսվում է վարորդի վարորդական իրավունքի կասեցում` 6 ամսով, ինչից հետո վարորդին կրկին տրվելու է 9 միավոր` 1 տարվա համար: Երկրորդ անգամ իր բալերը զրոյացնելու դեպքում վարորդն իր իրավունքներից զրկվելու է 1 տարով ու վարելու իրավունք նորից կարող է ստանալ միայն քննությամբ:
Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանն արդեն մի քանի օր է` բարձրաձայնում է, որ երթեւեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը, չգիտես ինչու, չի ընդգրկվում ԱԺ այս քառօրյայի օրակարգում:
Պարզվում է` մեկ տարի քննարկված, գրեթե ամբողջովին պատրաստ նախագիծը փոփոխություններիպետք է ենթարկվի, բայց այդ մասին կառավարությունը կարծես թե նրբորեն թաքցնում է: Այսինքն` նրանք, որոնք ժամանակին մեկ տարի շարունակ մասնակցել են այս նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկումներին, տեղյակ չեն, որ կառավարությունը փորձում է որոշ փոփոխություններ անել նախագծում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն անդարադարձել է Սերգեյ Ղահրամանյանի բարձրաձայնած հարցին եւ հայտնել, որ անցած շաբաթվա ընթացքում վարչապետի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել բալայինի վերաբերյալ, ինչի ժամանակ մի քանի խնդիրներ են արձանագրվել: Ըստ Նաիրի Սարգսյանի` ՀՀ վարչապետը հանձնարարել է ամեն ինչ անել, որպեսզի բալային համակարգը սկսի գործել հունվարի 1-ից:
Ապա Նաիրի Սարգսյանը նշել է, որ քննարկմանը մասնակցել է արդարադատության նախարարը, ոստիկանապետը եւ ՃՈ ղեկավար կազմը, եւ որոշում է կայացվել 6 ամիս անցը փոխել հունվարի 1-ով: Ի դեպ, վարչապետի օգնականը հրաժարվել է բարձրաձայնել քննարկված խնդիրների մասին, բայց նշել է, որ դրանք կարձանագրվեն նախագծի մեջմինչեւ 2-րդ ընթերցման օրը:
Սակայն Սերգեյ Ղահրամանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որոչ մի տեղեկությունչունի, թե ինչ հայտնաբերված խնդիրների մասին է խոսքը: «Բայց օդում կախված լուրերի համաձայն` նախագիծն,իբր, բաժանում են երկու մասի, եւ ինչ-որ ժամանակ առ հետոպետք է ներդրվի, տուգանքներ պետք է չլինեն… Չհաստատված, իրարամերժ ինֆորմացիաներ են, այդպես էլ չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենալու: Միայն այն, որ հունվարի 1-ից ուժիմեջ է մտնելու, ենթադրում եմ, որինչ-որ կրճատված տարբերակով պետք է մտնի, այլապես նախնական տարբերակը վեց ամիս անց էր ուժիմեջմտնելու:
Չեմ պատկերացնում, թե հիմա որ հատվածը պետք է մտնի, որը` հետո: Փաստն այն է, որ, չգիտեսինչու, նախագծի հեղինակներից մեկը (խոսքը նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի մասին է) ինչ-որ հարմար պահի դուրս եկավ համակարգից, եւ ինչ-որ մեկը որոշեց, որ փոփոխություններ անի այն դեպքում, երբ այդ նախագիծը լուրջ կամ խնդրահարույց ոչինչչէր պարունակում»,- նկատեց Ղահրամանյանը:
Մեր զրուցակցի խոսքով` եթե նախագիծը նախնական տեսքովուժիմեջմտներ, ապա դրա համար ծրագրային անհրաժեշտ լուծումները պատրաստ են եղել: «Հիմա եթե փոփոխեն, պարզ է, որ պետք է ինչ-որ աշխատանքներ տարվեն: Ու հարց է առաջանում, թե ինչի համար կամ ով է շահագրգռված եղել ինչ-որ փոփոխություններ անել: Մեկ տարի է` այն քննարկվում, ու հենց երկրորդ ընթերցումի՞ց առաջ պետք է լինեին այդ փոփոխությունները: Ու ինչ են նոր հայտնաբերել այն դեպքում, երբ մարդիկ ծանոթացել էին դրույթներին»,- ներկայացրեց Սերգեյ Ղահրամանյանը:
Նա զրույցի ընթացքում ընդգծեց, որ հայտնի չէ, թե ով է խնդիր տեսել նախագծում. «Նաեւ դա էլ է ինձ հետաքրքրում: Մի քանի ամիս առաջ վարչապետը հորդորել էր, որ Ազգային Ժողովում շատ արագ քննարկվի եւ հնարավորինս շուտ ուժի մեջ մտնի, բայց հիմա, փաստորեն, անցել է մի քանի ամիս, ոչ միայն չի ընդունվել, այլեւնորից փոփոխություններ են անում: Եթե պետք է անեին,ինչո՞ւ նախորդ մեկ տարվա ընթացքում չէին անում»:
Մեր զրուցակցի պատմելով` առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց,հետո մի քանի շտրիխային փոփոխություններտեղի ունեցավ` ըստ պատգամավորների եւ շահագրգիռ կազմակերպությունների առաջարկների:
«Հետո պետք է Հովհաննես Քոչարյանը ներկայացներ, բայց այդ շաբաթներին ինքը երկրումչէր, գործուղման էր: Առաջարկվում էր, որ նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կընդգրկվի, որովհետեւ այդ ժամանակ ինքը երկրումպետք է լիներ, ու նախատեսվում էր հենց հաջորդող քառօրյային` նոյեմբերի 12-ին,պետք է ներկայացվեր: Ինքը այժմ չի աշխատում (խոսքը Հովհաննես Քոչարյանի մասին է, որը հոկտեմբերի 24-ին ազատվեց աշխատանքից), տեսակետ է շրջանառվում նաեւ այն մասին, որ, իբր, զեկուցող չկա, բայց դա կարծում եմ, որ սխալ մոտեցում է:
Հիմա էլ քառօրյան սկսվել է, եւ կասկածներ կան, որ նախագծի հետինչ-որ մի բան այն չէ»,- արձանագրեց Սերգեյ Ղահրամանյանը: Նա միաժամանակ ընդգծեց, որ նախորդ շաբաթ վարչապետի մոտ քննարկումից հետո շահագրգիռ մարդիկ են հայտնվել, որոնք ցանկացել են փոփոխել նախագծի որոշ դրույթներ, եւ ստեղծվել է անորոշ վիճակ:
Բայց սրան զուգահեռ մանագետը պնդում է, որ այդ նախագիծն օր առաջ պետք է օրակարգ բերվի: Ավելին, նրա խոսքով` հետաձգված ամեն մի օրը մեկ մարդու կյանք արժի. «Որովհետեւ մարդիկ իրենքիրենց ցանկություն չունեն վերահսկելու եւ չգիտեն, որ երթեւեկության մեջ անպատժելիության որոշակի չափաբաժին կա, բնականաբար, մարդիկ իրենց ազատություն են տալիս, ինչի հետեւանքով մենք նման իրավիճակներ ենքունենում: Այդ նախագիծն ինչքան շուտ կյանքի կոչվի, այնքան շուտ մարդիկ կսթափվեն, բայց քանի որուժիմեջչիմտնում, հետեւաբար չեն սթափվում, չեն զգոնանում: Նախկին տեսքով, որինմենք ծանոթ ենք, նորմալ էր»:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցով դիմեց ՀՀ կառավարություն, որտեղից վարչապետի աշխատակազմից մեզ փոխանցեցին հետեւյալը. «Մենք ժամկետներ չենք ասում օրենսդիր մարմնին, բայց համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի հնարավորինս շուտ երկրորդ ընթերցումը կազմակերպվի, եւ, մոտավորապես, ժամկետը կլինի դեկտեմբերի վերջ»: Թե ինչպես է կառավարությունը պատկերացնում դեկտեմբերի վերջ ներկայացնել երկրորդ ընթերցման, որըպետք է հունվարի 1-ով ուժիմեջմտնի, հայտնի չէ:
Դե ինչ, մեզ մնում է սպասել եւ հետեւողական լինել` ընթերցողին ներկայացնելու համար, թե ինչտեսքով, ի վերջո, երկար սպասված բալային համակարգի ներդրման նախագիծը կբերվի խորհրդարան:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի առնչությամբ փորձեց կապ հաստատել նաեւ Հովհաննես Քոչարյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր:
Սյունէ Համբարձումյան