Հարց քաղաքացիներից՝ ենթավարձակալության պայմանագրով մեկից ավելի անձանց տարածքներ տրամադրելը առեւտրի կազմակերպո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ենթավարձակալության պայմանագրով մեկից ավելի անձանց տարածքներ են տրամադրվում, ապա տվյալ դեպքում այդ գործունեությունը համարվում է առեւտրի կազմակերպո՞ւմ, թե՞ ոչ:

Ռոբերտ Գաբոյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Գաբոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հարցը կարգավորվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 21.11.2008 թվականի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առեւտրի իրականացման վայրի գործունեության կազմակերպման, ինչպես նաեւ առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի իրավունքների եւ պարտավորությունների» թիվ 1 պաշտոնական պարզաբանման դրույթներով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որառեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս