«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ոչ մի կերպ իշխանություններին ազդակներ չի հասցնում, թե ինչպես է պատրաստվում քվեարկել «Բյուջե 2020»-ին:
Բանն այն է, որ իշխանության ներկայացուցիչները փորձում են ամեն ինչ անել, որ իրենց կողմից որակած աննախադեպ բյուջեն նաեւ աննախադեպ թվով կողմ ձայներ հավաքի: Իսկ գաղտնիք չէ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք դեմ են բյուջեին, ավելին` այն հեղափոխական բյուջե չէ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հետ` պարզելու համար, թե, ի վերջո, ինչորոշում է կայացրել իրենց խմբակցությունը` բյուջեի քվեարկության հետ կապված: Բայց պարզվում է` լուսավորականները դեռեւս որոշում չունեն կամ չեն շտապում այդ որոշման մասին բարձրաձայնել:
«Առայժմ որոշում չունենք, մենք առաջարկություններ ունենք ներկայացրած եւ համաձայն այդ առաջարկությունների պատասխանի` կկայացնենք մերվերջնական որոշումը»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը: Իսկ դիտարկմանը, թե արդյոք արդեն իշխանությունները ազդակներ են ուղղելիրենց, որ մերժելու են իրենց առաջակությունները, պատգամավորը հայտարարեց. «Դե առայժմ քննարկումներ են, առաջին փուլն է, սպասենք` պատասխանեն, պետք է հասկանանք` առաջարկությունների որ մասը կընդունվի, որըչի ընդունվի: Հիմա դեռեւս քննարկումներ են, պետք է սպասել, կշռադատել: Քննարկումների արդյունքում, մենք մեր որոշումը կկայացնենք»:
Փաստ է, որ այս դեպքում իշխանությունները վատ իրադրությունում են հայտնվել` կա՛մ պետք է գնան զիջումների, կա՛մ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը եւս կմիանա ԲՀԿ-ին ու դեմ կարտահայտվի «Բյուջե 2020»-ին:
Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ