Հարց քաղաքացիներից` ավտոմեքենան առանց մաքսատուրքի վճարման ներմուծելիս ի՞նչ պահանջներ են սահմանվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀՀ մշտական բնակության ժամանող անձի անձնական ավտոմեքենան առանց մաքսատուրքի վճարման Հայաստան ներմուծելու դեպքում ավտոմեքենայի համար ի՞նչ պահանջներ են սահմանվում:

Տրդատ Հայրապետյան (50 տարեկան)

ՊԱՏԱԱԽԱՆ. Տ. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կամ նրա հանձնարարությամբ եւ անունից հանդես եկող մաքսային ներկայացուցչի կողմից:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս