«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Բյուջե 2020»-ը քվեարկության է դրվելու դեկտեմբերի 3-6-ը կայանալիք ԱԺ հերթական նիստի ժամանակ:
Մեր տեղեկություններով` անհատ պատգամավորներ եւ Աժ հատկապես «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բազմաթիվ առաջարկներ են ուղարկել, որպեսզի կառավարությունը այն քննարկի: Եւ իշխանությունները այս օրերինլծվել են այդ առաջարկությունները քննարկելու գործին, քանի որ այդ ամենից է կախված, թե հայրենի օրենսդիրները ինչպես կքվեարկեն 2020 թվականի բյուջեին:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ հայրենի կառավարությանը դուր չի եկել հատկապես ԲՀԿ խմբակցության այն հայտարարությունը, թե բյուջեն հեղափոխական չէ: Պլանավորված էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բյուջեի քվեարկությունից առաջ պետք է ԱԺ-ում շատ հստակ պատասխանի ընդդիմադիրների քննադատություններին, բայց երեկ գրեթե օրվա ավարտին վարչապետը եկավ խորհրդարան` բոլոր հարցերին պատասխանելու:
Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր լուսավորականներին, ապա այնտեղ եւս սպասում են, որպեսզի իշխանությունները գոնե իրենց առաջարկությունների մի մասը ընդունեն: Ըստ մեր տեղեկությունների` իշխանությունը պատրաստվում է մի հատվածը ընդունել, բայց թե դա կբավարարի ընդդիմադիր խմբակցությանը, եւ դրանից հետո նրանք կողմ կքվեարկեն բյուջեին, դժվար է ասել:
Բայց ակնհայտ է, որ հաջորդ քառօրյան եւս թեժ է լինելու, քանի որ իշխանությունները որոշել են զիջումների չգնալ այս հարցում եւ քարը քարի չթողնելով`քննադատել իրենց քննադատողներին այն դեպքում, երբ,ըստիրենց, սա լավագույն բյուջեն է, որըիրենք ներկայացրել են:
Սոնա Գրիգորյան