«Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությանը նախազգուշացում կտրվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 20-ի նիստին որոշում կկայացնի ընկերությանը նախազգուշացում տալու: Ի դեպ, նախազգուշացում կտրվի ոչ միայն ՀԷՑ-ին, այլեւ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ին:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Հանձնաժողովը հոկտեմբերի 17-ից հարուցել է վարչական վարույթ բաշխման ցանցին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգի պահանջների հնարավոր խախտմամբ տրամադրման փաստի ուսումնասիրության նպատակով: Իսկընկերությունները, պարզվում է, խախտել են պայմանները: