«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում եւս անհաշտ մթնոլորտ է: Ըստ մեր աղբյուրների`խմբակցության նիստերը ժամանակ առ ժամանակ շատ բուռն են անցնում, քանի որ ընդդիմադիր խմբակցությունում պատգամավորների մի հատված կա, ովքերիրենցներսում բարձրաձայնում են, թե իրենքիրենց գործունեության շրջանակներում շատ են սկսել պաշտպանել իշխանությանը ու հաճախ հանդես չեն գալիս ընդդիմադիր կեցվածքով: Մեր տեղեկություններով` նման դիրքորոշում ունի խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, որը խմբակցության նիստերի ժամանակ հաճախ է հայտարարում, որիրենք «փափուկ» են իրենց դիրքորոշումներում:
Եւ այսպես, ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այժմ բաղկացած է 17 պատգամավորից` նախկին 18-ի փոխարեն: Բանն այն է, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը դեռեւս սեպտեմբերի 6-ին անակնկալ հայտարարեց, որինքըլքում է խմբակցությունը եւ այժմ հանդես կգա որպես անկախ պատգամավոր:
«Թավշյա հեղափոխությունը տակավին ավարտված չէ, եւ բոլոր նրանք, ովքեր դեռեւս հավատում են հեղափոխության արժեքներին, կարող են եւ պարտավոր են համախմբվել հեղափոխության ընթացքի, շարունակության ապահովման գաղափարի շուրջը: Հեղափոխությունը Հայաստանին տվել է բացառիկ պատմական հնարավորություն, եւ մենք ուղղակի իրավունք չունենքմսխելու այդ հնարավորությունը: Սերունդները չենների մեզ դրա համար»,- հայտարարել էր Արման Բաբաջանյանը: Ըստ տեղեկությունների` Ա. Բաբաջանյանը տարաձայնություններ էր ունեցել խմբակցության ղեկավարության հետ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության 17 պատգամավորներն են խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, պատգամավորներ Անի Սամսոնյանը, Տարոն Սիմոնյանը, Ռուբիկ Ստեփանյանը, Սարգիս Ալեքսանյանը, Հրանտ Այվազյանը, Էդվարդ Անդրեասյանը, Հարություն Բաբայանը, Գուրգեն Բաղդասարյանը, Սրբուհի Գրիգորյանը, Արմեն Եղիազարյանը Մանե Թանդիլյանը, Արկադի Խաչատրյանը, Աննա Կոստանյանը, Սարիկ Մինասյանը եւԿարեն Սիմոնյանը:
Նախ նշենք, որ 17 հոգուց բաղկացած խմբակցությունից ընդամենը մի քանի պատգամավորներ են, ովքեր մշտապես խորհրդարանի ամբոնից ելույթ են ունենում, դիրքորոշում են արտահայտում կամ հարցեր բարձրաձայնում, իսկ մյուս պատգամավորներին կարելի է տեսնել միայն խորհրդարանի դահլիճում նստած կամ էլ լավագույն դեպքում իրենց աշխատասենյակներում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` չնայած այն հանգամանքին, որ խորհրդարանի ամբիոնից լուսավորականներից շատ քչերն են ելույթներ ունենում, սակայն խմբակցության փակ նիստերի նշատերն են ակտիվ իրենց դիրքորոշումն արտահայտում, որը տարբեր վիճաբանությունների առիթ է հանդիսանում: Շատերն են խմբակցությունում այն կարծիքին, որ իշխանությունների վարած քաղաքականությանը պետք է հանդես գալ ավելի հաճախ քննադատական խոսքերով: Այդ կարծիքը, ըստ մեր տեղեկությունների, կիսում է ոչ միայն ՄանեԹանդիլյանը, այլեւ խմբակցության պատգամավորներ Գուրգեն Բաղդասարյանը, Գեւորգ Գորգիսյանը, Սարիկ Մինասյանը, Ռուբիկ Ստեփանյանը, հաճախ նաեւ Անի Սամսոնյանը:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ լուսավորականների խմբակցությունում կռիվ է գցում նաեւ տարբեր երկրներ գործուղումներ մեկնելու հարցը, քանի որ, ըստ խմբակցության պատգամավորների, գրեթե նույն պատգամավորներն են մշտապես մեկնում արտերկիր, որը արդար չէ մյուս պատգամավորների նկատմամբ: Նույն տեղեկությունների համաձայն` խմբակցությունում կարծում են, որ այդ առավելությունն ունի Անի Սամսոնյանը, ով ամսվա կեսից ավելին արտերկրներում է: Բանն այն է, որ խմբակցությունում դա ոչ բոլորին է դուր գալիս:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «ԼուսավորՀայաստան» խմբակցությունից այս հարցերի վերաբերյալ մենկաբանություն ստանալ: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այժմ գործուղման է, պատգամավոր Մանե Թանդիլյանի օգնականն էլ ասաց, որ զբաղված է, չենք կարող նրա հետ խոսել:
Մենք մի քանի հարցեր ուղղեցինք խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանին` պարզելու համար, թե ինչ տարաձայնություններ կան խմբկացության ներսում: Մեր դիտարկմանը, որ խմբակցության ներսում տարաձայնություններ կան այն հարցի հետ կապված, թե իշխանություններին ավելի շատ պաշտպանում եք, քան քննադատում, հայտարարեց. «Եթե մի հատ թերություն լինում է, մենք ասում ենք այդ ամենի մասին. եթե նորմալ օրինագիծ է լինում, մենք ասումենք, եթե թերություն չենք տեսնում, ի՞նչ ասենք:
Ես կարծումեմ, որ մենք ուժեղ ընդդիմություն ենք էս իշխանություններին»,- ասաց Ստեփանյանը: Իսկ ինչ վերաբերում է խմբակցությունում առկա տարաձայնություններին, լուսավորականն ասաց. «Նման բան չի կարող լինել, գիտեք ոնց, մենք բոլորս կարծիքներ ունենք, իրար հետ կարանք ներկայացնենք, բայց, որպես էդպիսին, չկա: Բայց որ ասենք` մենք վատ ընդդիմադիր ենք, չենք կարա նման բան հայտարարենք»,-նշեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հայտարարություններին խմբակցության փակ նիստերին, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ նման բան չկա, ուղղակի Թանդիլյանն իր գործի պրոֆեսիոնալն է ու խնդրահարույց հարցերի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում: Ինչ վերաբերում է գործուղումներին, ըստ Ստեփանյանի, այն կապված է լեզուների իմացության հետ, ինչի համար էլ հաճախ են նույն մարդիկ գործուղումների մեկնում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ