Եթե ես չընդունեի՝ որևէ բացթողում եղել է, անկեղծ չէի լինի Ձեզ հետ։ Բացթողումներից մեկը Սահմանադրական դատարանի ոչ թափանցիկ լինելն է եղել, որ կան մեղադրանքներ։ Այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը։
«Առաջին խանգարող հանգամանքը, որ թափանցիկ չէ, քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն ապահովելն է։ Դրա համար ես ձեռնպահ կմնամ մեղադրանքներին ուղիղ պատասխանելուց։ Ես չեմ հիշում մի պահ, որ մեր հանրապետությունում դատարանները չդիտարկվեին որպես քավության նոխազ։ Միգուցե ակնկալիքներն են շատ, բայց եկեք չմոռանանք՝ 6,4 վստահություն ասելով, պետք է հասկանալ, թե որ տոկոսն են առնչվում դատարանների հետ։ Ես ծանոթ չեմ հարցմանը, բայց ամենեւին չեմ էլ ուզում ասել, որ վստահությունը շատ է»,- նկատեց Գյուլումյանը։
Նրա խոսքով, մյուս պատճառը քաղաքական իշխանությունների վերաբերմունքն է դատարանին։ «Եթե ինչ-որ տեղ տեսնում են արդյունավետության պակաս, հիշում են, որ դատարանները կարող են մեղավոր լինել»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: