Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Իրինա Ծատուրյանը:
ԹԵՄԱ՝ հետհեղափոխական հոգեվիճակ. ՀՀ իշխանության խոստումներն ու հասարակության հիասթափությունը. միտինգներ և դժգոհություններ. հասարակության սոցիալ-հոգեբանական պայմանները:
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը:
ԹԵՄԱ՝ ռուս մասնագետների մուտքը Հայաստանում կենսաբանական լաբորատորիաներ թույլատրելու հուշագիրը մոտ ժամանակներս կստորագրվի. գործընթացի քաղաքական վտանգներն ու հետևանքները:
***
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Սպանությո՞ւն, թե ինքնասպանություն․արձագանք «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արմեն Աղաջանյանի խոշտանգման և մահվան դեպքին» թեմայով։
Բանախոսներ՝
Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ
Արա Ղարագյոզյան՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան
Գայանե Աղաջանյան՝ Տուժող Արմեն Աղաջանյանի իրավահաջորդ
****
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Հատուկ հաստատությունները փակվում են. խնդիրներն ու առաջին արդյունքները» թեմայով։
Բանախոսներ՝
Անահիտ Քալանթարյան` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ,
Սպարտակ Սարգսյան` «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն,
Միրա Անտոնյան` Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար,
Գայանե Մարտիրոսյան` «Վորլդ վիժըն Հայաստան» կազմակերպություն