«Հայաստանում լինեի, դատի կտայի Տաթևիկ Ռևազյանին». ինչու՞ չի իրականացվի Սիրիա-Հայաստան ուղիղ չվերթ. Փաստինֆո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն իրավական պետություն է, բայց որոշ պաշտոնյաներ, մասնավորապես Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը օրենքով չի գործում։ Սա երկիր է, իր սեփական, անձնական սենյակը չէ, որ երբ ուզի աշխատի, պատասխանի պաշտոնական նամակներին, երբ ցանկություն չունենա՝ չպատասխանի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի» գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը։

Խնդիրը կայանում է նրանում, որ նպատակադրվել էին ստեղծել նոր ավիաընկերություն և իրականացնել Երևան-Լաթակիա և Երևան-Դամասկոս թռիչքուղիներով կանոնավոր թռիչքներ։ Սիրիայի Արաբական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև այս ուղղությամբ բանակցությունները սկսվել են դեռևս 2016 թվականից։

Օդային փոխադրության միջպետական համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են և Վահե Մահշիկյանի խոսքով Սիրիայի Քաղավիացիայի կոմիտեն օգոստոսին նամակ է ուղարկել Հայաստանի Քաղաքվիացիայի կոմիտեի նախագահին, որով հայտնել է իր պատրաստակամությունը՝ ստորագրելու «Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը»։ Այն պետք է ստորագրվեր երեկ՝ նոյեմբերի 15-ին, սակայն օգոստոսից մինչ օրս ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանը Սիրիայի Քաղավիացիայի կոմիտեին պատասխան նամակ չի ուղարկել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:




Լրահոս