ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղափոխության մասին ֆիլմը, Կրետե կղզում հարսանիքն ու անակնկալ աղոթքի գնալը. Արմենուհի Հովհաննիսյանը փակագծեր է բացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am լրատվականի «Քայլ առ քայլ» հաղորդաշարի հյուրն այս անգամ Արմենուհի Հովհաննիսյանն է, ով 2000 թվականին ամուսնու` «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ստեղծել է «Օրրան» հասարակական- բարեգործական կազմակերպությունը։

Տիկին Արմենուհու հետ հանդիպել ենք «Օրրանում», որտեղ էլ օրվա մեծ մասն անցկացնում է մեր հյուրը։ Հովհաննիսյանների ընտանիքի անդամներն այս տարի որոշել են իրենց Ամանորն անցկացնել ԱՄՆ-ում, քանի որ տարբեր հարցերի հետ կապված ստիպված են մեկնել ԱՄՆ:

Մեր զրուցակիցը պատմել է, որ իրենց կողմից հիմնադրած Օրրանի նպատակն է կանխել Հայաստանի մանուկների ու տարեցների շրջանում մուրացկանության տարածումը: Ամեն օր Օրրանի Երևանի և Վանաձորի կենտրոններում տաք սնունդ և սոցիալական տարբեր ծառայություններ են տրամադրվում երեխաներին եւ տարեցներին:

Տիկին Արմենուհին շատ հետաքրքիր զրուցակից է, վերջինս ներկայացրել է, թե ինչպես է եղել իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ծանոթությունը, արդյոք ինքը լավ սկեսուր է, թե զոքանչ, որտեղ է կայանալու իրենց դստեր հարսանիքը, ինչու իր ամուսնուն չհաջողվեց ՀՀ-ում իրականացնել հեղափոխություն, երբ դրա նախադրյալները կային, պատմել է իր որդու նկարահանած 2018 թվականի հեղափոխության մասին ֆիլմի ու իրենց հանգստի մասին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս