Նոյեմբերի 19-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28.3-րդ հարկ) տեղի կունենա «Արմերիկա» ՍՊ Ընկերության հիմնադիր տնօրեն՝ Ռուբեն Մկրտչյանի և նույն ընկերության տնօրեն, իրավաբան Արմեն Ումրշատյան ի համատեղ ասուլիսը։
Թեման՝ «Հայաստանում հեմփ տեսակի կանեփազգի բույս աճեցման գործընթացը ավարտված է։ Հավաքված հումքը զմռսված և ոչնչացման եզրին է։ Ընկերության հիմնադիրն ահազանգում է սիբիդի կոչվող յուղի ստացման արտադրական փուլին անցնելու գործադիրի թույլտվության և ուժային կառույցների կողմից գործընթացը խոչընդոտելու մասին»։
***
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրանագետ Ահարան Վարդանյանը:
ԹԵՄԱ՝ Իրանում տեղի ունեցող ցույցերը. իրանահայերին սպառնացող վտանգն ու ցույցերի ընթացքը. ցույցերն ի՞նչ ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա:
***
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Հերթական մահվան դեպքը ՔԿՀ-ում․ ինչո՞ւ չի պաշտպանվում անձի կյանքի իրավունքը հայաստանյան ՔԿՀ-ներում» թեմայով։
Բանախոսներ՝
Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ
Արա Ղարագյոզյան՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան
Արշակ Գասպարյան՝ Քրեական արդարադատության հոգեբան (Տեսակապ)
Ներկայացուցիչ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից (ենթակա է հաստատման)