401 մլն դրամ` Համալիրին. որն է նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գումար կհատկացվի` ավելի քան 401 մլն դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի համար գույք է ձեռք բերվելու: Մեզ հայտնի դարձավ, որ պետական գույքի կառավարման կոմիտեն գրությամբ դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմ` համալիրը նորագույն տեխնիկայով եւ ժամանակակից գույքովարդիականացնելու նպատակով գումար հատկացնելու խնդրանքով:

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ համալիրը մտադիր է ձեռք բերել լուսադիոդային լուսատուներ լատվիական «Վիզուլո Սոլութիոնս» ՍՊԸ-ից164 մլն 839 հազար դրամով:

Իսկ սահադաշտի վերազինման համար սառնարանային սարքերի կոմպրեսորներ եւ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է 126 մլն 832 հազար դրամ ռուսական «ՌեգիոնԻնվեստ» ՍՊԸ-ից գնելու համար: Բացի այս, հաշվի առնելով, որ ապրանքը ներմուծվելու է Ռուսաստանից` այդ նպատակով 25 մլն 366 հազար դրամ ԱԱՀ-ն վճարելու է պատվիրատուն` համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենքի:




Լրահոս