Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը երեկ խորհրդարանի սեղանին էր: Դեռեւս Ազգային ժողովի նստաշրջանի մեկնարկից` նոյեմբերի 12-ից սկսած` հայտնի էր, որ այս հարցը ընդգրկված է նստաշրջանի օրակարգում եւ պետք է քննարկվի:
Սակայն հետաքրքիր է, որ հանձնաժողովի անդամների 5 թեկնածուներից եղել են այնպիսինները, որոնք ուշացած են ժամանել քննարկումներին, սակայն կշտամբանքին ի պատասխան` հայտնել են, թե իրենց նախապես չի ծանուցվել քննարկման օրվա եւ ժամի մասին եւ միայն վերջին պահին իմանալով են թեկնածուները շտապել խորհրդարան` քննարկումներին մասնակցելու: