ՀԱՐՑ. ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները, որոնք իրենց ծառայության ավարտից հետո գալիս են Հայաստանի Հանրապետություն, ի՞նչ պայմաններով կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
Գրիգոր Հակոբյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 24-րդ մասի համաձայն` օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները եւ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առեւտրական եւ այլ կցորդները ծառայության ավարտից հետո, առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման, կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը` բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21եւ 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների եւ շարժիչով այլ տրանսպորտային միջոցների:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մաքսատուրքի, հարկերի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չվճարված մաքսատուրքի, հարկի գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար` բացառությամբ սույն օրենքով եւ Միության մաքսային օրենսգրքով եւ իրավապայմանագրային բազան կազմող պայմանագրերով նախատեսված այն դեպքերի, երբ հայտարարատուին կամ նրա լիազորած անձին տրամադրվել է մաքսատուրքի, հարկերի վճարման հետաձգում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: