Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Նրանք հանում են եկեղեցու քարերը ու վաճառում, գանձ գտնելու հույսով անցքեր են բացում պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանալու վտանգի մեջ. գրում է ermenihaber-ը:

Թուրքալեզու աղբյուրը գրում է, որ արձանագրությունների ու պատմական հավաստի տեղեկությունների սակավության պատճառով եկեղեցու մասին քիչ բան է հայտնի: «Շվեյցարացի պատմաբան Մաքս վան Բերքհեմը «Ամիդա» անունով աշխատության մեջ գրում է, որ օսմանահպատակ հայերը եկեղեցին կառուցել են 1515 թվականին ու անվանել Սուրբ Սարգիս:

19-րդ դարի բանասեր, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանի աշխատությունում խոսվում է քարաշեն, հնգախորան հայկական եկեղեցու մասին, իսկ Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչ, պատմաբան Գաբրիել Աքյուզը այդ եկեղեցու համար օգտագործում է Մոր Դումյանա անունը»,- նշում է աղբյուրը:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում 

 




Լրահոս