Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով գրավը կիրառել միայն մեղադրյալի նկատմամբ եւ միայն դատարանի որոշմամբ: Այդ հարցն ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի օրակարգում, սակայն գործադիրը մերժել է այն։

Կառավարությունը կարծում է, որ գրավը պետք է կիրառվի նաեւ կասկածյալի նկատմամբ եւ այն բացառապես դատարանի իրավասությանը վերապահելը որեւէ կերպ հիմնավորված չէ, այն չի կապվում անձին ազատությունից զրկելու կարեւորագույն իրավունքի հետ։

Միևնույն ժամանակ գործադիրից հայտնում են, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից եւս մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որի հիմքում նույնպես դրված է Սահմանադրական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 15-ին կայացրած թիվ 1480 որոշումը, սակայն այն պարունակում է առավել ընդգրկուն կարգավորումներ:

Առաջիկայում նշված օրենքի նախագիծը կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:




Լրահոս