
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Ուկրաինայից ժամանած մի խումբ հայ գործարարների:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքի դերակատարությունը Արցախի զարգացման եւ զորացման մեջ՝ նշելով, որ մեր հայրենակիցների գործուն մասնակցությամբ հանրապետությունում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր: