
Այս օրերին «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նպատակով կազմավորված աշխատանքային խումբը տարբեր հանդիպումներ է ունեցել մարզերի բնակիչների հետ:
Ակտիվ են հատկապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Սոս Ավետիսյանը, Թագուհի Ղազարյանը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը: Նրանք հանդիպումներ են ունեցել Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում:
Առաջիկայում այլ հանդիպումներ եւս կլինեն, եւ նպատակ է առկա գոնե մինչեւ տարեվերջ ինչ-որ փաստաթղթի նախնական տարբերակ ունենալ: