Ովքե՞ր են դրամական օգնություն ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հոկտեմբերի 18-ին որոշել է «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից 25 քաղաքացիների սոցիալական աջակցության նպատակով միանվագ հատկացնել 2 միլիոն 475 հազար դրամ, նոյեմբերի 7-ին որոշել է նույնկերպ 47 քաղաքացիների հատկացնել 4 միլիոն 850 հազար դրամ, նոյեմբերի 11-ին որոշում է ընդունել 9 քաղաքացիների տրամադրել 1 միլիոն դրամ 950 հազար դրամ:

Պետական բյուջեից դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները Տավուշի մարզպետարանը չի հրապարակում, հայտնի չէ, թե ինչու որոշ քաղաքացիներ ավելի մեծ չափով են դրամական աջակցություն ստանում, քան մյուսները:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս