
Այսօր կայացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստի ընթացքում 5 անդամներից ընտրվեց հանձնաժողովի նախագահ։ Ինքնաառաջադրվել էին երկու թեկնածու՝ Հայկուհի Հարությունյանը և Էդգար Շաթիրյանը։
Հայկուհի Հարությունյանի օգտին կողմ քվեարկեց 3 անդամ, Էդգար Շաթիրյանի օգտին կողմ ձայներ չկային։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները ելույթ են ունեցել Ազգային ժողովում:
Մանրամասները՝ քիչ անց