Հարց քաղաքացիներից՝ սահմանված ժամկետում ներմուծված ապրանքները կարո՞ղ են հանձնվել այլ անձի` օգտագործելու նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կազմակերպության կողմից երրորդ երկրից ապրանքներ են ներմուծվել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով: Նշված ընթացակարգով սահմանված ժամկետում ներմուծված ապրանքները կարո՞ղ են հանձնվել այլ անձի` օգտագործելու նպատակով:

Կարինե Մկրտչյան (44 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 213-րդ հոդվածի համաձայն` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների օգտագործումն ու տնօրինումն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներով:

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն` ժամանակավոր ներմուծված ապրանքները պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման եւ օգտագործման տակ:

Թույլատրվում է հայտարարատուի կողմից ժամանակավոր ներմուծված ապրանքների փոխանցում այլ անձի տիրապետմանը եւ օգտագործմանը,
1) դրանց տեխնիկական սպասարկման, վերանորոգման (բացառությամբ կապիտալ վերանորոգման եւ արդիականացման) պահպանման, տրանսպորտային փոխադրման նպատակներով, ինչպես նաեւ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով սահմանված այլ նպատակներով եւ դեպքերում,
2) այլ դեպքերում` մաքսային մարմնի թույլտվությամբ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կազմակերպությունների կողմից ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների իրականացման վայրեր են այն տարածաշրջանային մաքսատները, որոնց գործունեության գոտին ընդգրկում է տվյալ կազմակերպության գտնվելու վայրը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս