Հարց քաղաքացիներից՝ ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը եւ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որդեգրման պետական գրանցման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը եւ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որդեգրման պետական գրանցման համար:

Ալինա Գեւորգյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ որդեգրում (դստերագրում) թույլատրվում է միայն մինչեւ 18 տարեկան անձանց նկատմամբ` հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգեւոր եւ բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները, ելնելով նրանց շահերից: Որդեգրումը հաստատվում է դատարանի կողմից, եւ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որդեգրումը ենթակա է պարտադիր պետական գրանցման ՔԿԱԳ տարածքային մարմնում: Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրման պետական գրանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել որդեգրողների կամ նրանց կողմից լիազորված անձի գրավոր դիմումը, որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, որդեգրողների անձը հաստատող փաստաթղթերը, որդեգրողների ամուսնության վկայականը, որդեգրվողի ծննդյան վկայականը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս