Հարց քաղաքացիներից՝ Հայաստան ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելու դեպքում որքա՞ն տուգանք է սահմանված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելու դեպքում որքա՞ն տուգանք է սահմանված:

Մովսես Գեւորգյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Գեւորգյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն` հետագա արտահանման պարտավորությամբ ՀՀ ներմուծված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում ՀՀ չներմուծելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:
Նույն խախտումը, որը զուգորդվել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների օտարմամբ, առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս