Հայաստանում գույքահարկը կավելանա 2021 թվականինն, և գույքահարկի բարձրացման մասին լուրերը խիստ անհանգստացրել են քաղաքացիներին: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է տնտեսագետ Հայկ Սարգսյանի հետ:
-Պարո’ն Սարգսյան, ինչ խնդիր է լուծվելու պետական գույքահարկի բարձրացումով:
«Գույքահարկի բարձրացման հավելյալ միջոցները կմտնեն բյուջե, որն էլ իր հերթին լուծելու է տարբեր սոցիալական խնդիրներ: Այստեղ կոմպլեքս միջոցառումներ են անհրաժեշտ: Գույքահարկի սանդղակից է կախված, թե ինչպիսին է սահմանվում գույքահարկի նվազագույն շեմը:
-Փաստորեն մաշվածության խնդիրը հաշվի չեն առել գույքահարկը բարձրացնելուց:
-Բնականորեն ամեն ինչ պետք է հաշվի առնվի: Խնդիրը հարկային համակարգում եկամուտների և ունեցվածքի ճիշտ գնահատումն ու բացահայտումների մեջ է: Իմ խորին համոզմամբ, եթե հարկման սանդղակ ենք սահմանում, ապա պետք է կարողանանք ճիշտ բազզայի հետ աշխատել, բայց սա չպետք է կատարվի «Կաթնային եղանակով» մանրակրկիտ հաշվարկների արդյունքում:
Լիդա Եղիազարյան